News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


Մենք ավերակ բնակարաններում ենք ապրում, եթե քանդվեց, ո՞վ է պատասխան տալու. Եթե մեր ընտանիքներով մնանք փլատակներում, ո՞վ է պատասխան տալու: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության շենքի դիմաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին դիմեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ Մարիամ Հայտոսյանը:

Հայտոսյանի ընտանիքն ապրում է Երևանում՝ Արզումանյան փողոցի 8 Ա հասցեի շենքի բնակարաններից մեկում, որը վթարային է:

Սանոսյանը, ով շտապում էր կառավարության նիստին, խնդրեց իրեն գրավոր ինչ-որ փաստաթուղթ տալ, որ ինքը հասկանա, խոսքն ինչի մասին է եւ փորձի լուծում տալ:

«Ես ձեզ վստահում եմ, Գյումրիից ինձ խորհուրդ են տվել, որ դուք կարող եք լուծել այս հարցը: Խնդրում եմ՝ դուք անձամբ զբաղվեք այս հարցով»,-ասաց հայտոսյանը եւ Սանոսյանին փոխանցեց իր հեռախոսահամար:

Նախարարը խոստացավ հետաքրքրվել եւ զանգել կնոջը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ