News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստին պաշտպանները միջնորդեցին գրավ կիրառել։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ արձանագրելով, որ առկա են  բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Նա հրապարակեց բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, որոնց թվում է նաեւ շաքարային դիաբետի 2-րդ տիպը, ինչն, ըստ փաստաբանի, ակնհայտորեն անհամատեղելի է կալանքի հետ։ Ընդ որում, պաշտպանն ընդգծեց, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Հովսեփյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ կալանավորման պայմաններում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Փաստաբանը հիշեցրեց նաեւ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը, որը սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի, դա մարդու իրավունքների լուրջ խախտում է, իսկ  առկա հիվանդությունների պայմաններում ազատ չարձակելը կդիտվի խոշտանգում։

Ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու շրջանակներում, ըստ փաստաբանի, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ գործը գտնվում է դատական քննության փուլում եւ, որ նշված պայմաններում դատարանը չունի կաշկանդվածություն՝ գործի քննությանը խոչընդոտման ռիսկի տեսանկյունից։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ Աղվան Հովսեփյանի՝ կալանքի տակ գտնվելու տեւողության վրա, մասնավորապես, անձն արդեն 9 ամիս է, ինչ կալանավորված է, իսկ կալանավորման տեւողությունը էական գործոն է հավասակշռությունը հաստատելու հարցում, անձի շարունակական կալանքի տակ պահելը պետք է պարբերաբար վերանայվի։

Ալեքսանյանը շեշտեց՝ միակ հիմքը, որը նշված էր դատարանների կողմից կալանավորման հիմքում, դրվել է գործի քննությանը հնարավոր խոչընդոտման հավանականությունը, մինչդեռ, գործի քննության տվյալ փուլում էականորեն նվազել է, իսկ կալանավորման տարր հանդիսացող՝ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնը՝ չի կարող բավարար հիմք լինել՝ սահմանափակելու  անձի ազատության իրավունքը, մեղադրյալի կապերը կամ հեղինակությունը չի կարող բացասաբար մեկնաբանվել։

Ալեքսանյանն ընդգծեց՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը փոխվել է, հետեւաբար, նախկինում զբաղեցրած պաշտոնները չեն կարող ազդեցություն գործադրելու վտանգի համատեքստում դիտարկվել

Նա միջնորդեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառել գրավ՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ պատրաստ են որպես գրավ վճարել՝ 80 մլն ՀՀ դրամից սկսած։

Պաշտպան Երեմ Սարգսյանը միացավ միջնորդությանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ նման հիվանդությունների պայմաններում անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է։

Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Ամենաշատ