News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

«Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնած Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) երեկոյան զբոսնել է Երեւանում եւ լուսանկարներ հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկոյան զբոսանք Երևանում: Այսօր որոշեցինք ուսումնասիրել հասարակական տրանսպորտի իրավիճակը։ Մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ նոր ավտոբուսներ են հայտնվել քաղաքում, բայց երթուղային տրանսպորտը շարունակում է մնալ  տխուր  իրավիճակում։

Երթուղայինները լեփ-լեցուն են և մարդիկ կանգնած են անցուղիներում, ինչը խախտում է անվտանգությունը։  Որոշ թաղամասերում հասարակական տրանսպորտի պակաս նույնպես կա։ Խնդիրը հասկանալու համար պետք է ուսումնասիրել այն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ