News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան որքան հնարավոր է արագ զարգացնում է իր ռազմական հնարավորությունները եւ այս շաբաթ կսկսի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի վավերացման գործընթացը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է Reuters-ը։

«Գերմանիայի համար դա նշանակում է, որ մենք կշարունակենք ընդլայնել մեր ներդրումը ցամաքում, ծովում եւ օդում»,- Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ասել է Շոլցը լրագրողներին:

Շոլցի խոսքով՝ Գերմանիան մշտապես կաջակցի տարածաշրջանային ռազմածովային ուժերին Բալթիկ ծովում, 15 հազար զինվորից եւ 20 ռազմածովային ստորաբաժանումներից բաղկացած տանկային դիվիզիային:

Կանցլերը հավելել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել, թե որքան ժամանակ Ուկրաինան աջակցության կարիք կունենա կամ ինչ կպահանջվի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնել ստիպելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ