News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի խնդրի Սաուդյան Արաբիայի ղեկավարներին ավելացնել նավթի արդյունահանումը հաջորդ ամիս երկիր ծրագրված այցի ժամանակ:

«Ոչ, ես չեմ պատրաստվում խնդրել,- ասել է Բայդենը՝ ի պատասխան Իսպանիայում կայացած մամուլի ասուլիսին հնչեցրած հարցին։- Ես նրանց ասել եմ, որ, իմ կարծիքով, նրանք պետք է ավելացնեն նավթի ընդհանուր արդյունահանումը»։

Գազի ռեկորդային բարձր գները մեծ հարված են հասցրել ամերիկացիներին այս գարնանը եւ ամռանը, եւ Բայդենի վարչակազմը պայքարում է խնդիրը լուծելու համար:

Բայդենը գործարկեց երկրի ռազմավարական նավթային պաշարը, Կոնգրեսին կոչ արեց ժամանակավորապես դադարեցնել բենզինի հարկը եւ պահանջեց նավթարդյունաբերությունից ավելացնել արդյունահանումը, նույնիսկ երբ այն մաշխատում է իր հնարավորությունների սահմանագծին:

Բայդենի այցը Մերձավոր Արեւելք նախատեսված է հուլիսի 13-16-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ