News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել «Քաղաքացիական» պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ:

Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:

Իշխան Սաղաթելյանին վերաբերող ԱԺ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին: Այսպիսով նա չի կատարել իր անմիջական պարտականությունները:

ԱԺ նախագահն ու իր տեղակալները կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու  ինչպես ԱԺ-ի, այնպես էլ հանրության շրջանում: Այնինչ պարոն Սաղաթելյանը  ոչ միայն չի կատարել համերաշխության ապահովմանն ուղղված իր առաքելությունը,  այլ նաեւ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանբ տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների: Մասնավորապես, հունիսի 3-ին Իշխան Սաղաթելյանի դրդմամբ երթի մասնակիցները փորձել են ճեղքել  Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվողն  ոստիկանական շղթան: Հիմնավորման մեջ ներկայացված են նաեւ «Դիմադրության» շարժման բողոքի գործողությունների այլ դրվագներ եւս:

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ապա ՔՊ-ի ներկայացրած հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Վահե Հակոբյանը ԱԺ առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին: ԱԺ խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ:

ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովը գումարել է թվով 27 հերթական ու արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախագահը  նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին  չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, այնուհետեւ այդ նիստերի օրակարգերը եւ արձանագրությունները նախագահի կողմից չեն ստորագրվել: Հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերն անպատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ