News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը»,- ասված է հրամանագրում:

Նշենք, որ Հովակիմ Հովակիմյանը ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։

Հիշեցնենք, որ կառավարությունն իր հերթին նախօրեին ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Սեդա Սաֆարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ