News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանն արգելել է մեկանգամյա օգտագործման պլաստիկը՝ աղբով լցված գետերի եւ վայրի բնության թունավորման դեմ պայքարելու համար, սակայն փորձագետներն ասում են, որ երկիրը բախվում է մեծ խոչընդոտների անպատրաստ արտադրողների եւ սպառողների կողմից, որոնք չեն ցանկանում ավելին վճարել, գրում է AFP-ը։

Երկիրը տարեկան արտադրում է մոտ չորս միլիոն տոննա պլաստիկ թափոն, որի մոտ մեկ երրորդը չի վերամշակվում եւ հայտնվում է ջրուղիներում եւ աղբավայրերում, որոնք պարբերաբար հրդեհվում են եւ խորացնում օդի աղտոտվածությունը: 

Նոր արգելքն ընդգրկում է ամենուր տարածված պլաստիկ իրերի արտադրությունը, ներմուծումը եւ վաճառքը։ 

Իշխանությունը խոստացել է կոշտ քայլեր ձեռնարկել, երբ արգելքն ուժի մեջ մտնի։ Այն առաջին անգամ 2018 թվականին սահմանել էր վարչապետ Նարենդրա Մոդին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ