News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը


Կարո՞ղ եք վաղն առավոտյան գալ եւ ստորագրել մեր հայտարարությունը ու երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ հուլիս 1-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ուղղելով իշխանություններին:

«Սրանց թվում է, թե մեզ պաշտոնից զրկելով կարող են մեր գործունեության վրա ազդել, մեզ սպառնալ կամ վախեցնել: Իրենք մեզ չափում են իրենց արշինով: Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը գան եւ ստորագրեն, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս, ձեզ էլ կխնդրենք, որ ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճարներ տաք: Կարո՞ղ եք վաղն առավոտ գալ եւ ստորագրել մեր ձեւավորած հայտարարությունը եւ երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ստորագրեք, մանդատ էլ կտաք, պաշտոն էլ, կրկնակի աշխատավարձ էլ: Բայց չեն գալու, որովհետեւ իրենք ստորագրելու են Էրդողանի եւ Ալիեւի շահերը»,- հայտարարեց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում դադարեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի լիազորությունները։

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ