News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող այծերը, ոչխարներն ու գառները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և  3 գլուխ գառ:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո»  մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ   գողացված 3 գյուխ գառներին անուն դեռ չէր դրել, ասելով, որ չի հասցրել:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  Դարանակ-Փամբակ գյուղերի դպրոցների դասվար:

Վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի…

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ