News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Մոտ 179 հոգի զոհվել է Հնդկաստանի հյուսիսարեւմտյան Ասամ նահանգում հեղեղումների եւ սողանքների պատճառով, տեղեկացրել են նահանգի տարերային աղետների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները։

«Տուժել է մոտ 700 հազար մարդ 1 618 գյուղերում։ Նրանցից 278 հազարն այժմ գտնվում է օգնության 413 ճամբարներում»,- ասել է վարչության ներկայացուցիչը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իշխանությունների տվյալներով՝ նահանգում հեղեղումների հետեւանքով լիովին կամ մասնակի վնասվել է 138 հազար տուն։ Իրավիճակն ամենալուրջն է Սիլչար քաղաքում, որի 90 տոկոսը լիովին հեղեղվել է ջրամբարի փլուզման պատճառով։ Քաղաքում զոհվել է 16 մարդ, հաշվվել է, որ քաղաքին հասցվել է 10 մլրդ ռուփիի (1,2 մլրդ դոլար) վնաս։

Վարչության տվյալներով՝ Ասամում հեղեղվել է ավելի քան 47,1 հազար հեկտար վարելահող։ Նահանգի իշխանությունները նշել են, որ մի շարք շրջաններում ջուրը նահանջում է, եւ իրավիճակը նահանգում բարելավվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ