News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին Ախուրյան համայնքում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի տարածում տեղի է ունեցել Զինվորի պուրակի բացման հանդիսավոր արարողությունը:  Ներկա են գտնվել հյուրեր տեղական կառավարման եւ ինքնակառավարման մարմիններից, արվեստի եւ մշակույթի, քաղաքական գործիչներ, ախուրյանցիներ:

 Պուրակի ստեղծման գաղափարի հեղինակը և աշխատանքների նախաձեռնողը ծագումով ախուրյանցի, ամերիկաբնակ Դավիթ Սաֆարյանն է: Նրա խոսքով, պուրակ կառուցելու գաղափարն անմիջապես պատերազմից հետո է ծնվել՝ հինգ ամիս է պահանջվել ամբողջացնելու նախատեսված աշխատանքը:

Աշխատանքների շրջանակում հուշարձանի տարածքը բարեկարգվել է, հուշակոթող է կանգնեցվել, խաչքար տեղադրվել, որի բացման պատիվը տրվեց 44-օրյա պատերազմում զոհված ախուրյանցի հերոսների ծնողներին ու բարերարին:  Իսկ օրհնության կարգ անցկացրին Շիրակի թեմի հոգևորականները:

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի խոսքով, սա Դավիթի հերթական նախաձեռնությունն է: Նա միշտ եղել  համայնքի ու բանակի կողքին ոչ միայն խոսքով, այլև գործով: Անդրադառնալով Զինվորի պուրակին, նա նշեց, որ «այն մեծ դաստիրակչական նշանակություն է ունենալու սերունդների համար»:

Արարողությանը ներկա ախուրյանցիները համամիտ են: Նրանք կարեւորում են Պուրակը ոչ միայն ժամանցի, այլեւ սերունդների դաստիրակության առումով՝ նշելով, որ «արդեն այսօր պուրակի տարածքում ազատ ժամանակը անցցակնող փոքրիկները հետաքրքրվում են, թե ինչ է գրված հուշակոթողի վրա, ում է նվիրված: Մենք էլ բացատրում ենք, որ մեր զոհերի հիշատակը վառ մնա, իսկ երեխաները ոչ միայն հիշեն, այլեւ դաստիրակվեն նրանց օրինակով»:

Բացման արարողության մասին տեսանյութը'

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ