News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Թուրքիան սկսել է հետաքննել ռուսական դրոշի տակ նավարկող «Ժիբեկ Ժոլի» բեռնանավում հացահատիկի պատկանելության հարցը։ Բեռնանավը գտնվում է սեւծովյան Կարասաու նավահանգստի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նավը դեռ չի կայանել եւ չի բեռնաթափել հացահատիկը, այն գտնվում է նավահանգստի մոտ, մինչեւ որ թուրքական իշխանությունները պարզեն բեռի պատկանելության հարցն ու նրա շարժի հետագիծը, ասել են պաշտոնական անձինք։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բեռնանավում գտնվող բեռը տեղափոխվում է Տալլինի եւ Անկարայի միջեւ պայմանագրի համաձայն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայում կալանավորված նավի նախկին վարձակալը՝ «НавигаторЪ» ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Իգոնինը, նշել է, որ 2021թ. նոյեմբերին այն հանձնել է ղազախական «Կազմորտրանսֆլոտ» ընկերությանը եւ այժմ նավի հետ որեւէ  կապ չունի։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ժիբեկ ժոլին» հուլիսի 1-ից թուրքական իշխանություններից սպասում է թույլտվության, որպեսզի մտնի նավահանգիստ  եւ բեռնաթափում կատարի, բայց առայժմ այդ թույլտվությունը չի ստացել։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարն ասել է, որ թուրքական մաքսատան ներկայացուցիչները ռուսական բեռնանավը կալանավորել են Կիեւի պահանջով, որովհետեւ դրանում ուկրաինական հացահատիկ է տեղափոխվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան ավելի շատ հրթիռային կայաններ կուղարկի Ուկրաինա
«Մեծ Բրիտանիան նաեւ զգալի թվով M31A1 ճշգրիտ կառավարվող հրթիռներ կտրամադրի, որոնք կարող են խոցել թիրախները մինչեւ 80 կմ հեռավորության վրա...
Շոլցը մերժել է ԵՄ որոշ երկրների՝ ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու կոչերը
«Սա Պուտինի պատերազմն է...
Դանիան ռազմական տեսուչներ կուղարկի Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորականներին ուսուցանելու համար
Դանիան կմասնակցի ուկրաինացի զինվորականների ուսուցման գործին Մեծ Բրիտանիայում...
Էստոնիան կփակի սահմանները ռուսաստանցիների համար, որոնց շենգենյան վիզա է տրամադրել
Նշվում է, որ վիզաները ուժի մեջ կմնան, սակայն ռուսաստանցիները չեն կարողանա հատել հանրապետության սահմանը․․․
Էրդողանն օգտագործում է Պուտինի հետ հանդիպումը եւ Ուկրաինայից ցորենի դուրսբերումն ընտրություններից առաջ. Euractiv
Էրդողանը շեշտադրում է իր մի շարք դիվանագիտական հաղթանակները...
Amnesty International-ի համահիմնադիրը հրաժարական է տվել ՈւԶՈւ-ին մեղադրող սկանդալային զեկույցից հետո
«Ծանր սրտով ավարտում եմ իմ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությունը՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Amnesty-ի հայտարարությունների պատճառով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ