News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 5–ին, Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրը, 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՀՀ պետական խորհրդանշանների օր» ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ այդ օրը ժամը 19:00-ից փակ են լինելու Մաշտոցի պողոտան եւ Ամիրյան փողոցը: 19:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Սախարովի անվան հրապարակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու այդ քայլերթին։

Նշենք, որ քայլերթը կազմակերպում է «ՄԵՆՔ» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ