News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը


Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար: Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
39-ամյա կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել
39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են․․․
Արցախում 16–ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է եղել
Նախապատրաստվում են նյութեր եւ կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար...
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել...
Լոնդոնի քաղաքապետը նախազգուշացրել է տնտեսական ճգնաժամի պատճառով հանցագործությունների աճի մասին
Քաղաքապետը, որպես ամենատարածված հնարավոր հանցագործություններ, նշել է կրակոցներն ու դանակով հարձակումները, քանի որ կյանքի թանկացումը կարող է ստիպել երիտասարդներին ավելի հաճախ միանալ բանդաներին...
29-ամյա երիտասարդը դանակահարել է 4 տղամարդու
Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդ․․․
Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով տուժել է ավելի քան 50 մարդ
Մահացածների մասին տեղեկություններ չկան․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ