News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամբողջ աշխարհում գնաճ կա, բայց այլ երկրներում  խոցելի խմբերի համար արդյունավետ աշխատանք է տարվում, իսկ Հայաստանն այսօր լրջագույն խնդիրներ ունի, հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում, որոնց տրամադրվող օգնությունը պետության կողմից կրճատվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, Սարյանի պուրակի հարակից տարածքում սոցիալական թեմայով հրավիրված քննարկմանն ասաց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Գնաճի ֆոնին մենք սոցիալական խմբերի շրջանում լրջագույն խնդիր ունենք, իսկ հաշմանդամության ցուցանիշը Հայաստանում պատերազմից հետո ավելացել է։ Եվ այս պայմաններում ասել, թե թոշակի բարձրացում ունենք, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց ասել՝ գնացեք ձեր վերականգնողական հարցերը ինքներդ լուծեք, մեղմ ասած՝ անխղճություն է»,– նշեց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Ըստ պատգամավորի՝ 2022թ. առաջին չորս ամիսներին արձանագրված տնտեսական աճը կարճաժամկետ է։ Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտում ունեցած տնտեսական աճին, ապա ըստ Հռիփսիմե Ստամբուլյանի՝ դա պայմանավորված է ռուս–ուկրաինական պատերազմով։

«Ռուս գործարարների հոսք ունեցանք, բայց ինչքան էլ ասվում է, թե Հայաստանը նպաստավոր պայմաններ ունի գործարարների համար, ցավով պետք է նշեմ, որ մենք չենք կարողացել շատերի համար այդ պայմանները բարելավել, եւ շատ գործարարների արտահոսք ենք ունեցել, օրինակ, դեպի Վրաստան։ Այն ինչ ունենք՝ ժամանակավոր բնույթ է կրում, հետեւաբար պետությունը պարտավոր է տնտեսական աճի համար բարելավել միջավայրը։ Մենք կարող էինք ասել, որ տնտեսական աճ ունենք, եթե արդյունաբերության մեջ հստակ ցուցանիշներով աճ լիներ, գյուղատնտեսության ցուցանիշները դեռ չկան, բայց համոզված եմ, որ դրանք լավագույնը չեն լինելու։ Տնտեսական աճի ցուցանիշների մեջ որոշակի դեր է ունեցել շինարարությունը, որը պայմանավորված էր եկամտահարկով, բնակարանների ձեռքբերման օրենքի հետ կապված, հետեւաբար շինարարությունը որոշ չափով աճել է։ Ինչ վերաբերում է արտահանումներին ու ներմուծումներին, ապա ցավով պետք է  նշեմ, որ դրանք ոչ թե ավելացել են, որովհետեւ մեր բնակիչների ֆինանսական վիճակը լավացել է, գնողունակությունը աճել է, այլ դա պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով։ Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր»,– ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը։

Տպել
Ամենաշատ