News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Եվրոպական այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։

«Եվրոպական խորհրդարան այցի շրջանակներում ,այսօր կարևոր հանդիպում ունեցա Հունաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ»,– ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը երեկ հանդիպել էր Հանդիպումներ են կայացել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի, ինչպես նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։

 

Տպել
Ամենաշատ