News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքերը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թվականի սեպտեմբերի 04-ին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «adjarabet.am» բուքմենյքերական կայքում մուտքագրել է ծանոթի անվամբ իրեն հայտնի գրանցված նույնականացման համարի խաղային հաշվի մուտքանունն և գաղտնաբառը, հասանելիություն ստացել նրա խաղային հաշվին և դրան կցված վերջինիս քրոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվից, մաս-մաս իր խաղային հաշվին է փոխանցել խոշոր չափի ընդհանուր՝ 585․000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև իր կողմից հափշտակված գումարը կանխիկացնելու նպատակով, զանգահարել է ընկերոջը, այն ներկայացրել որպես խաղադրույքի արդյունքում հաղթած գումար, վերջինիս տրամադրել հիշյալ ծանոթի խաղային հաշիվը, ուղղորդել հափշտակված գումարը փոխանցել իր բանկային հաշվեհամարին, կանխիկացնել այն և հանձնել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

22-ամյա երիտասարդի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ