News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջն ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Նրանց հյուրընկալել է Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:

ՀՀ վարչապետի տիկնոջ և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվել է պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ է մեկնել 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց է տվել իր ստացած մեդալները և պատմել, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակել է մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո վերադարձել է հայրենիք և տարիներ շարունակ աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանել է, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվել է Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը:

Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ