News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հրազդան քաղաքի Շահումյան փողոցը անմխիթար վիճակում է: NEWS.am-ի հետ զրույցում  բնակիչները դժգոհում են, որ շոգ եղանակին փոշի է բարձրանում, իսկ անձրևոտ եղանակին անհնար է քայլել փողոցով: 

«Աշնանը ճանապարհը քանդել են ասֆալտապատման նպատակով, ճանապարհի կեսը ասֆալտապատել են, իսկ մյուս կեսը՝ ոչ: Ոչ մեկն էլ ոչինչ չի անում: Ամեն օր փոշու մեջ ապրում ենք: Սա կենտրոնական փողոց է: Ո՞վ է տեսել, որ կենտրոնական փողոցը չունենա մայթեզր: Հենց անձրև է գալիս ամբողջ ճանապարհը ցեխի մեջ կորում է: Չես հասկանում՝ ինչպե՞ս գնաս տուն: Կան մարդիկ, որոնք դիմել են քաղաքապետարան, բայց իրենց ասել են, որ դա քաղաքապետարանի իրավասությունների տակ չէ»,- ասաց բնակիչներից մեկը: 

NEWS.am-ին Հրազդանի քաղաքապետարանից հայտնեցին, որ պետք է ֆինանսավորում լինի, որպեսզի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները շարունակվեն. «Շահումյան փողոցի առաջին հատվածը միջպետական է: Նախորդ տարի մեկնարկը տրվել է, հողային աշխատանքները ընթացել են, բայց ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Այս տարի աշխատանքները կավարտվի»,- փոխանցեցին Հրազդանի քաղաքապետարանից:

Տպել
Ամենաշատ