News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերջին ամիսներին աննախադեպ են հերթերը Երեւանի անձնագրային եւ վիզաների վարչություններում: Քաղաքացիները ստիպված են լինում նույնիսկ օրերով իրենց հերթին սպասել: Պատճառները մի քանիսն են՝ ամռանը ավելացել է երկրից մեկնողների թիվը, ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ կտրուկ աճել է Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Հայաստան, որոնք այստեղ երկար մնալու մտադրություն ունեն եւ հաշվառում են անցնում: 

Բացի այդ՝ ինչպես ոստիկանությունն էր նախօրեին հայտնել, այս տարի շուրջ երեք անգամ ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հայտերի թիվը: Տարվա առաջին վեց ամիսներին նման 9917 հայտ է ստացվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 3448 էր:

NEWS.am–ի  նկարահանող խումբն այսօր եղել է Արաբկիրի անձնագրային եւ վիզաների վարչությունում, որտեղ կեսօրին հերթում սպասողների թիվը 200-ից ավելի էր: Քաղաքացիները պատմել են, որ հերթագրման համակարգը չի գործել եւ նրանք  ինքնուրույն հերթի ցուցակ են կազմել:

««Կաշմառ» ա, մի քանի օր է՝ վիզա խփելու համար էստեղ եմ, բայց հերթ չի հասնում։ Իրենց փոխարեն քաղաքացիներն են հերթագրում»,– ասաց Մարիամ Կարապետյանը։

Մի սփյուռքահայ էլ նշեց.

«3–րդ օրն է գալիս ենք, հերթի մեջ 100 հոգի կա, էսօր էլ նույն վիճակն է, ընդամենը պետք է գրանցվենք»։

 Քաղաքացիներից շատերը անձնագրերի ժամկետները երկարացնելու համար էին եկել.

«10։30–ից էստեղ եմ, ժամը 1–ը անց է, դեռ իմ հերթը չի հասել, ու չգիտեմ՝ ընդմիջումից հետո ինձ հերթ կհասնի՞, թե՝ ոչ»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ