News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրոպայում վտարանդի թուրք հեղինակները, հրատարակիչները եւ մտավորականները պետք է պաշտպանված լինեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահանձնման սպառնալիքներից, հայտարարել են Գերմանիայի հրատարակիչների եւ գրավաճառների ասոցիացիան եւ Frankfurter Buchmesse-ն, հաղորդել է Ahval-ը։

Էրդողանը մղում է Շվեդիային եւ Ֆինլանդիային՝ որպես սկանդինավյան երկու երկրներին ուղղված իր պահանջների մաս, Թուրքիային հանձնել «ահաբեկիչներին»՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերի վրա վետո դնելուց հրաժարվելու դիմաց:

Էրդողանի «ահաբեկիչների» ցուցակում է 10 տարի Շվեդիայում վտարանդիության մեջ գտնվող հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն։ Զարաքոլուն լքել է Թուրքիան ահաբեկչության մեղադրանքով մի քանի ամիս բանտում մնալուց հետո, հայտնում են ԶԼՄ-ները։

«Ո՛չ Ռագըփ Զարաքոլուն, ո՛չ էլ տարագրության մեջ ապրող այլ թուրք հրատարակիչներ, հեղինակներ կամ մտավորականներ չպետք է հանձնվեն թուրքական իշխանություններին՝ ՆԱՏՕ-ի մուտքն արագացնելու դիմաց։ Նման գործարքն անպատասխանատու կլինի ինչպես իրավական, այնպես էլ մարդասիրական տեսանկյունից»,- ասոցիացիայի ներկայացուցիչ Փիթեր Քրաուս վոմ Քլեֆի խոսքերն է մեջբերում բրիտանական The Bookseller գրական ամսագիրը։

Անցյալ շաբաթ Էրդողանը Մադրիդում ասել էր, որ Թուրքիան պահանջում է Շվեդիայից եւ Ֆինլանդիայից՝ արտահանձնել 73 մարդու։ Նրանց թվում կան լրագրողներ եւ ուսուցիչներ, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր արդեն ազատազրկվել են իրենց վերագրված հանցագործությունների համար, նշել է BBC-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ