News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես անձամբ հանդիպել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Սա ամենաբարձր մանդատ ունեցող կազմակերպությունն է, որը պետք է լուծի Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության հետ կապված հարցեը։ Այս մասին հուլիսի 11-ին «Հայաստան. ժառանգության կարեւորության ուսումնասիրումը, պահպանումը եւ գնահատումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին։

Նախարարը ափսոսանք հայտնեց, որ այս հարցում դեռ ընդհանուր միասնական մոտեցում չի ձեւավորվել։ Նրա կարծիքով՝ առկա խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ դիտորդական խմբեր։ «Նրանք պետք է շրջեն մշակութային նշանակության հայտնի հուշարձաններով։ Նրանք, ըստ էության, պետք է արձանագրեին առկա իրականությունը։ Ցավոք, հակառակ կողմի մեղքով այս գաղափարի իրականացումը դեռեւս անհնար է։ Ի վերջո, հենց նրանցից է կախված նշված օբյեկտներին հասանելիության տրամադրումը: Կարող եմ միայն ասել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը վճռական է տրամադրված։ Նրանք անում են այն ամենը, ինչ կախված է իրենցից»,- նշեց Դումանյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ