News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը, որը կողաշրջվել է, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որոնք ժամանել են 1 մարտական հաշվարկով:

Ըստ կայքի՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Մյասնիկյան գյուղի բժշկական ամբուլատորիայի հաշվեկշռում, իսկ բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնելիս են եղել Դալարիկ գյուղ: Վիրավորների  մեջ են նաև բժիշկն ու բուժքույրը:

Վթարի փաստով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը   պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Տպել
Ամենաշատ