News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին՝ սոցիալական ցանցերի հարթակը գնելու նպատակով 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից հրաժարվելու համար, գրում է Politico-ն։

Դելավեր նահանգի դատարան ներկայացված հայցը, ամենայն հավանականությամբ, հիմք կստեղծի երկարատեւ իրավական պայքարի համար, քանի որ ընկերությունը ձգտում է հասնել նրան, որ Մասկի կողմից ձեռքբերման գործարքն ավարտին հասցվի կամ, որպես այլընտրանք, պահանջել նրանից 1 միլիարդ դոլարի վճար:

«Twitter-ը խաղի մեջ մտցնելու համար հրապարակային տեսարան սարքելով, եւ առաջարկելով, իսկ այնուհետեւ ստորագրելով վաճառողի հարմար շահավետ միաձուլման համաձայնագիր՝ Մասկը կարծում է, որ ինքը, ի տարբերություն ցանկացած այլ կողմի, որի վրա տարածվում է Դելավեր նահանգի պայմանագրային իրավունքը, կարող է փոշմանել, խախտել ընկերության գործունեությունը, ոչնչացնել բաժնետոմսերի արժեքը եւ հեռանալ»,- ասվում է հայցում։

«Այս մերժումը լրացնում է Մասկի կողմից պայմանագրային էական պարտավորությունների բազնաթիվ խախտումները, որոնք ստվեր են գցել Twitter-ի եւ նրա բիզնեսի վրա: Twitter-ը նախաձեռնում է այս գործողությունը, որպեսզի արգելի Մասկին հետագա խախտումները, ստիպի Մասկին կատարել իր իրավաբանական պարտավորությունները եւ ավարտին հասցնել միաձուլումը»:

Twitter-ի դեմ հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Մասկը համաձայնել է գնել ընկերությունը ապրիլին։ Գործարքի կարգավիճակը շաբաթներ շարունակ օդում կախված էր, քանի որ սպամ-հաշիվների վերաբերյալ Tesla-ի գործադիր տնօրենի հրապարակային մեկնաբանությունները հարցեր էին առաջացնում նրա հետագա քայլերի վերաբերյալ:

Նրա փաստաբանը հայտարարել է, որ ընկերությունն «էականորեն խախտել է» սկզբնական համաձայնագրի «շատ դրույթներ»՝ մեղադրելով Twitter-ին տվյալները թաքցնելու մեջ, որոնք Մասկը խնդրել էր հարթակում բոտերի եւ սպամ-հաշիվների քանակը վերլուծելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ