News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Team Telecom Armenia-ն շահագործման հանձնեց գերհզոր NGN (Next Generation Network) ցանցը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցելու համար պահանջվել է 3 ամիս։ Կայծակնային արագության ինտերնետ ապահովող այս ցանցից այժմ կարող են օտվել Մեծամոր համայնքի ավելի քան 3000 բնակարանների բնակիչներ՝ միանալով Team-ի Cosmo փաթեթներին։

Ջերմուկ, Քաջարան, Հրազդան քաղաքներից ու Գնդեվազ գյուղից հետո սա Հայաստանում հինգերորդ բնակավայրն է, որն ամբողջովին վերազինվել է նորագույն ցանցով։ Առաջիկա ամիսներին կավարտվեն աշխատանքները նաև Արմավիր, Կապան ու Իջևան քաղաքներում։

«Մեծամորը մեր երկրի արդյունաբերական ամենամեծ քաղաքներից մեկն է, որն ունի նաև տեխնոլոգիական ուղղությամբ զարգանալու պոտենցիալ։ Հուսով եմ՝ տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը խթան կդառնա քաղաքում ՏՏ ընկերությունների ստեղծման ու այդ ոլորտի մասնագետների ավելացման համար», - նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մեծամոր քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Մեծամոր քաղաքում արդեն գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը (հասցե՝ ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 24/2 շենք)։

NGN ցանց ունեցող համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բնակիչներին հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որոնց ինտերնետի արագությունը հասնում է մինչև 1000 Մբ/վ: Փաթեթները ներառում են նաև TEAM TV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ