News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման դեմ բողոքը պետք է քննի այն ժամկետում, որի դեպքում հնարավոր կլինի իրավունքներն արդյունավետ պաշտպանել, հակառակ դեպքում իրավունքի պաշտպանությունը մենք կխաթարենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

«Մեր բողոքը, ըստ ԲԴԽ աշխատակարգի, պետք է քննարկվի գրավոր ընթացակարգով։ Սակայն կարող է որոշում կայացվի անցում կատարել գրավոր ընթացակարգի։ Բանավոր ընթացակարգի դեպքում որոշումը պետք է ընդունվի երեսուն օրվա ընթացքում, գրավորի դեպքում՝ երկամսյա ժամկետում»,- նշեց նա։

Օրբելյանի դիտարկմամբ՝ կարող է խնդիր առաջանալ, եթե մինչեւ դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ հուլիսի 27-ը, ԲԴԽ-ն որոշում չկայացնի։

«Ժողովի օրակարգային հարցերից է դատավոր անդամի ընտրությունը, որովհետեւ այս պահին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցման ֆոնին դատավոր անդամների թափուր տեղ է առաջացել։ Եթե դատավոր ընտրվեց, սակայն հաստատվեց, որ մեր բողոքը հիմնավոր էր, առաջանալու են մի շարք այլ խնդիրներ, որոնք չեն բխում այն արժեքներից, որոնք բխում են Սահմանադրությունից։ Հույս ունեմ, որ ողջամիտ ժամկետում՝ այս դեպքում մինչեւ հուլիսի 27-ը լինի տեղի կունենա բողոքի քննություն եւ որոշման ընդունում, որը կհստակեցնի հետագա գործընթացները»,- ընդգծեց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը։ 

Արամ Օրբելյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կա երկու որոշում՝ լիազորությունների կասեցում՝ քրեական գործի հիմքով եւ լիազորությունների դադարեցումը։

«Լիազորությունների դադարեցման բեկանման դեպքում Ռուբեն Վարդազարյանը կվերականգնվի ԲԴԽ անդամի, նախագահի, եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատավորի կարգավիճակում, սակայն միաժամանակ նրա լիազորությունները շարունակելու են լինել կասեցված, եւ պարոն Չիչոյանը շարունակելու է լինել ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, կամ էլ կասեցման հարցի վերացումը, որը կա՛մ կլինի, կա՛մ չի լինի, դա այլ գործընթաց է, որը կապ չունի այս բողոքարկման հետ»,- նշեց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ բավարարել է հանձնախմբի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն որոշել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Տպել
Ամենաշատ