News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այժմ,  հատ-հատ եւ հետևողականորեն վերացնում են մտավորականությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառանալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Մենք վերածվել ենք մի խմբի, որը զրկվել է իմունիտետից: Արմենը մեր իմունիտետի բաղադրիչներից էր, որից զրկվեցինք: Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ այն նողկալի մարդիկ, որոնք կալանավորել են Արմենին, պատասխան տան: Մարդկության պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ կինոմատոգրաֆիստին կալանավորեն, եւ ի վերջո, հասնեն այդ մարդու մահվանը: Սա սպանություն է: Սա այս ազգի մտածելու բանն է: Ամեն օր մեզ սպանողները շատանում են, իսկ մենք պակասում ենք: Մենք պետք է ինքնապաշտպանության հարց լուծենք: Կամ պետք է այս երկրից գնանք՝ ընդունելով մեր պարտությունը և մահը, կամ էլ ոչ մի նշանակություն չունեցող բառերով սպասենք մեր հերթին, որ գան, մեզ էլ տանեն, մենք էլ մահանանք: Սա քաղաքական հանցագործություն չէ, այլ տարրական մարդասպանություն: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այժմ,  հատ-հատ եւ հետևողականորեն վերացնում են մտավորականությանը»,- նշեց Հովհաննես Գալստյանը։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ