News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում 2022 թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա:

Համեմատության համար հիշեցնենք, որ 2021 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից  9-ը՝ ավտովթարի,  8-ը՝ առողջական խնդիրների,   4-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ ինքնասպանության, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,  1-ը՝ սպանության հետևանքով են։

Նկատենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում սպանության և ինքնասպանության դեպքերը 6-ն են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5-ը): Ինքնասպանության և սպանության  դեպքերի վիճակագրությունը, ինչպես նախկինում, այժմ ևս շարունակում է մնալ մտահոգիչ։

Համեմատելով 2021 և 2022 թթ. հունվար-հունիս ամիսներին մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2022 թվականին  կտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը, և  նվազել են առողջական խնդիրների և  դժբախտ պատահարների  հետևանքով մահվան դեպքերը: 

2022 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողների, թե սպաների շրջանում։ Առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են պայմանագրային զինծառայողների ու սպաների շրջանում, ավտովթարի հետևանքով՝ պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների շրջանում, դժբախտ պատահարի հետևանքով՝ միայն սպաների շրջանում, իսկ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքեր՝ միայն ժամկետային և պահեստազորային զինծառայողների շրջանում։

Ի դեպ, որպես կանոն, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում։

ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ-ին չի տրամադրել զինծառայողների անունների, ծառայության տեսակի, դեպքերի տարածաշրջանի վերաբերյալ տվյալներ: Ի դեպ, 2021 թվականի հուլիս ամսից հետո ՀՀ ՔԿ ՀՔԱՎ գրություններին  ի պատասխան տրամադրվում է միայն հայցվող տեղեկությունների մի մասը, ինչն անհասկանալի է, քանի որ նմանատիպ բովանդակությամբ տեղեկությունը մի ժամանակահատվածի դեպքում տրամադրվում է, մյուսի դեպքում հանդիսանում է գաղտնի։ Ի դեպ, պաշտպանական գերատեսչությունից տեղեկությունների տրամադրման և գաղտնիության բարձր մակարդակի հարցին ՀՔԱՎ-ը 2021 թ․-ին առավել մանրամասն անդրադադարձել է «ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը տեղեկությունների տրամադրման հարցում» տեղեկանքում։

Նշենք, որ 2022 թ. արձանագրված մահացության դեպքերից  հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 30%-ը, իսկ 70 %-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 23 %-ը ավտովթարի հետևանքով, 23%-ը առողջական խնդիրների, 13%-ը ինքնասպանության, 7 %-ը սպանության, 3%-ը դժբախտ պատահարի։

Քանի որ ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերն ավելի շատ են և հատկապես առողջական խնդիրների, ինքնասպանության, սպանության պատճառով, ակնհայտ է, որ մինչ վարժական հավաքներին անձանց ներգրավելը, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները չեն իրականացնում պահեստազորայինների առողջական վիճակի պատշաճ և համալիր բուժզննություն, զինվորական ծառայության  համար պատշաճ կարողությունների ուսուցում, պատրաստվածություն, զինծառայողների անվտանգության պահպահմանն ուղղված միջոցներ, որոնք հանգեցնում են նման իրավիճակի, երբ զինծառայողները մահանում են կամ ծառայակիցների կողմից մարտական ծառայության կանոնների խախտման, կամ  որևէ պատճառով ինքնասպանություն գործելու կամ նախկինում ունեցած հիվանդության հետևանքով։ Այս մասին պարբերաբար հայտնել են ՀՔԱՎ-ին  2020 թ. պատերազմից սկսած մինչ օրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա. Օվերչուկ
Հաղորդակցությունների բացումը հնարավոր կդարձնի առեւտրային եւ հումանիտար կապերի զարգացումը, նշել է Օվերչուկը...
Ռոբերտ Քոչարյանը հստակ նշեց. Արցախի հարցն առաջին հերթին պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը. Գեղամ Մանուկյան
Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսում հանրությանը հուզող հարցեր են հնչել...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը...
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց խաղաղության պայմանագրի էությունը
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները հսկայական ժամանակ ունեին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհով գնալու համար...
Եթե ինչ-որ մեկը ձեռքերը լվանա Արցախից, խնդիրը մնում է․ սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է․ Վարդանյան
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական ​​կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը․․․
Ամենաշատ