News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Ողջունում ենք Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամով հանդիպումը Թբիլիսիում։ Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ավելի վաղ ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ արտգործնախարարների հանդիպմանը կողմերն անդրադարձել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկել էն այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ