News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը եւ Սերբիան գործընկերության հռչակագիր են ստորագրել։ Կստորագրվի նաեւ  ազատ առեւտրի մասին համաձայնագիր, հաղորդում է AP-ը։ 

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին այս շաբաթ եռօրյա այցով Սերբիայում էր։ Սա Եգիպտոսի նախագահի առաջին այցն է ավելի քան երեք տասնամյակների ընթացքում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այցը «պատմական» է համարել։ 

Երկու երկրների ղեկավարները ստորագրել են գործընկերության հռչակագիր, Վուչիչը ալ Սիսիին շնորհել է պետական ​​մրցանակ եւ հայտարարել մինչեւ տարեվերջ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու պլանների մասին։ Տեղի է ունեցել գործարար համաժողով, որի ընթացքում պաշտոնյաները ստորագրել են համագործակցության ոլորտներին նվիրված մի շարք գործարքներ։ 

«Մեր երկու երկրները պետք է միասին աշխատեն՝ բարելավելու տնտեսությունը՝ պայմանավորված համաշխարհային իրադարձություններով»,- ասել է ալ Սիսին։  

Վուչիչը հայտնել է, որ Սերբիան հացահատիկ, հիմնականում ցորեն կարտահանի Եգիպտոս, որը մեծ վնաս է կրել ուկրաինական հակամարտության պատճառով գների բարձրացումից։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ