News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիան կարող է ռազմական օպերացիա սկսել Սիրիայում քրդերի դեմ եւ դա որպես պատրվակ օգտագործել ընտրությունները հետաձգելու համար։ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»-ի հերթական թողարկմանը նման կանխատեսում է արել թուրք հայտնի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի ղեկավար Թաներ Աքչամը։

Նրա կարծիքով՝ Էրդողանն ընտրություններում հաղթելու շանս չունի, բայց այլ հարց է, թե արդյոք պատրաստ է թողնել իշխանությունը։ Թուրք պատմաբանը չի բացառում, որ պարտվելու պարագայում Էրդողանը կարող է ուժի դիմել իշխանությունը պահելու համար, որն իր հերթին ներքին անկայունության եւ ցնցումների ռիկս կարող է ստեղծել։

Հայկ Սահակյանը թուրք պատմաբանի հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների, այս բանակցություններում Թուրքիայի ունեցած ակնկալիքների, Ադրբեջանի ազդեցության, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայում այժմ գերակայող ընկալումների մասին։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ