News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սա խայտառակություն է, պետք է բացառել նման բաները, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացին այցելում Ծիծեռնակաբերդ, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում։ 

«Նման բան չպետք է լինի, պետք է բացառել դա։ Բայց այն, որ Թուրքիայի քաղաքացին, որ չգիտենք, թե ով է, նման բան անում է, դա ուղղակի թուրքական պետական քաղաքականության շարունակությունն է։ Եթե երկրի արտգործնախարարն է պաշտոնական այցով, երբ գտնվում էր մեկ այլ երկրում, այն էլ Թուրքիայից հազարավոր կիլոմետր հեռու, Ուրուգվայում էր, եթե չեմ սխալվում, այդ նշանը ցույց տալիս, սա նշանակում է՝ պանթյուրքիզմը ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։ Եվ այդ անառակն էլ, որ այդ բանն արել է, նա ուղղակի այդ քաղաքականության շարքային կրողն է»,–ասաց նա։

Հարցին, թե կա այնպիսի մի մեխանիզմ նման բաների դեմն առնելու համար, արդյոք իշխանությունները, պատկան մարմիններն անելիք չունեն այստեղ, թուրքագետն ասաց, որ սահմանին կարող են որոշակի ֆիլտրացիա անել։

«Ֆիլտրացիայի նպատակը պետք է լինի բացահայտել այնպիսի մարդկանց, որոնք ներկայացնում են ռասիստական ծայրահեղական մոտեցումներ ինչպիսին, օրինակ, պանթյուրքիզմն է։ Եվ այդ նշանը ծայրահեղականության խորհրդանիշներից մեկն է, որը տարբեր երկրներում արգելված է։ Այդ մեխանիզմը պետք է հստակ գործի»,– ասաց նա։ 

Թուրքագետի խոսքով՝ կարող են լինել նաև Թուրքիայի շարքային քաղաքացիներ, որոնք չեն ներկայացնում այդ քաղաքական ուղղությունը, ուղղակի այդպիսի խուլիգանություն, անառակություն կարող են անել։ Նրա խոսքով՝ սա արդեն երկրորդ նման դեպքն է, և պետք է կոնկրետ տեղում հսկողություն լինի, որպեսզի թույլ չտան նման բաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ