News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


2022 թվականի մայիսի 3-ին Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ մթնշաղին գիտնականները մի զարմանալի երեւույթի են հանդիպել՝ քայլող շնաձկան, գրում է «Հայտեխը»:

Բարեկազմ, սեւ-շագանակագույն, խայտաբղետ ձուկը, օգտագործելով իր լողակները, անցել է անձրեւաջրով փոսը, որում շատ քիչ ջուր է եղել՝ շարժվելով ինչպես անշնորհք ծովաառյուծ եւ իր մարմինը քարշ տալով ափով։

Պարզվել է՝ այդ արարածը էպոլետային շնաձուկ է (Hemiscyllium ocellatum), եւ այն ցամաքում քայլելու իր ունակությամբ եզակի է այլ տեսակների մեջ: Բնապահպան եւ կենսաբան Ֆորեսթ Գալանտեն վերջերս այս արտասովոր տեսակի հազվագյուտ կադրերը ցուցադրել է Discovery Channel-ի «Շնաձկների շաբաթ» հաղորդման հատուկ թողարկման ժամանակ։

Գիտնականները նշել են, որ սա առաջին դեպքն է, երբ էպոլետային շնաձկանը հաջողվել է նկարահանել շարժվելիս։

Նրանք կարծում են, որ էպոլետային շնաձկները Նոր Գվինեայի հարավային ափին եւ Ավստրալիայի հյուսիսային ափին ապրող տեսակ են, դրանք զարգացրել են քայլելու ունակություն, քանի որ դա նրանց օգնել է կեր հայթայթել այնպիսի պայմաններում, որտեղ այլ շնաձկներ չեն կարողացել գոյատեւել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ