News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան ուժեղացնում են ճնշումը Եվրահանձնաժողովի վրա, որպեսզի վերջինը մշակի օրենք, որը կերաշխավորի, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները մասամբ ֆինանսավորեն հեռահաղորդակցային ենթակառուցվածքը ԵՄ-ում։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։

Մայիսին ԵՄ-ի կարգավորող մարմինները հայտարարել էին, որ ուսումնասիրում են այն հարցը, թե արդյոք Alphabet Google, Meta եւ Netflix տեխնոլոգիական հսկաները իրենց վրա կվերցնեն հեռահաղորդակցային ցանցի արդիականացման ծախսերի մի մասը։

Երեք երկրների կառավարությունները համատեղ փաստաթղթում հայտարարել են, որ կոնտենտի վեց ամենամեծ մատակարարներին բաժին է ընկնում ինտերնետ-թրաֆիկի 55 տոկոսը։ «Դա որոշակի ծախսեր է առաջացնում կապի եվրոպական օպերատորների համար՝ թողունակության տեսակետից, այն դեպքում, երբ նրանք արդեն հսկայական միջոցներ են ներդնում 5G ցանցում»,- նշվել է փաստաթղթում։

Երկրները կոչ են անում եվրոպական հեռահաղորդակցային ցանցերին եւ օնլայն-կոնտենտի խոշոր պրովայդերներին վճարել ցանցային ծախսերի համար։ «Մենք կոչ ենք անում օրենսդրական առաջարկով հանդես գալ... որպեսզի շուկայի մասնակիցներն իրենց ավանդը ներդնեն թվային ենթակառուցվածքի ծախսերում»,- նշվել է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ