News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Պարենային ապրանքների թանկացման հիմնական պատճառը կլիման է: Այս մասին հայտարարել է Teucrium Funds-ի (CORN) նախագահ եւ գործադիր տնօրեն Սալ Գիլբերտին, հայտնում է Yahoo Finance-ը: «Եթե նայեք վերջին վեց-յոթ դեպքերին, երբ աշխարհում հացահատիկի գները բարձրացան, դա հիմնականում պայմանավորված էր եղանակով՝ երաշտով, ուկրաինական պատերազմից բացի: Դա սովորաբար պայմանավորված է ոչ բավարար տեղումներով: Դա կապված է շոգի հետ։ Եվ մենք դա տեսել ենք ամբողջ աշխարհում»:

ՄԱԿ-ի գործակալության զեկույցի համաձայն՝ հունիսին պարենային ապրանքների համաշխարհային գները նախորդ տարվա համեմատ 23 տոկոսով բարձր են եղել, թեեւ այդ ժամանակվանից դրանք նվազել են, քանի որ հյուսիսային կիսագնդի ֆերմերները սկսել են բերքահավաքը:

COVID-19 համաճարակից հետո վերականգնումը, պարարտանյութերի ավելի բարձր գները եւ էներգիայի բարձր գները՝ այ դամենը նպաստեց գների բարձրացմանը 2022 թվականին։ Միեւնույն ժամանակ, վատթարացող կլիմայական իրադարձությունները կարող են վերջին կաթիլը դառնալ, որը ոմանց համար կարող է էներգիայի գների բարձրացման, իսկ մյուսների համար սովի հանգեցնել:

Կլիմայի փոփոխության հետ կապված սաստիկ ջերմային ալիքներն ու երաշտը վերջին ամիսներին տարածվել են մայրցամաքներում՝ խնդիրներ ստեղծելով հումքի համաշխարհային մատակարարումների մասով:

«Մենք ծայրահեղ շոգեր տեսանք Հնդկաստանում, որը հաճախ ցորենի ամենամեծ արտադրողն է աշխարհում»,- ասել է Գիլբերտին:

Նա հավելել է, որ Եվրոպայում ռեկորդային շոգը չի ազդի աշնանացան ցորենի բերքի վրա, այլ կազդի գարնանացանի վրա։ Ընդ որում, նրա խոսքով, «Արեւմտյան եգիպտացորենային գոտին եւ ԱՄՆ ծայրահեղ Արեւմուտքը երաշտի են բախվում, որն անհավանական է եւ գնալով ավելի է սաստկանում»:

Հարավային Ամերիկայում մշակաբույսերի արտադրությունը եւս խաթարվել է Լա Նինյա եղանակային իրադարձության պատճառով, որը ծովի ջերմաստիճանի բարդ երեւույէ է Խաղաղ օվկիանոսում, որը կարող է հանգեցնել Արեւելյան Ասիայում անձրեւների ավելացման, Ավստրալիայում ջրհեղեղների եւ Հարավային Ամերիկայի որոշ մասերում ավելի չոր պայմանների հանգեցնել:

«Մենք տեսանք սոյայի արտադրության կտրուկ անկումը Բրազիլիայում,- ասաց Գիլբերտին:- Մենք Արգենտինայից գնահատականներ ենք տեսնում այն մասին, որ նրանց եգիպտացորենի եւ ցորենի բերքը սպասվածից մի փորք ավելի քիչ է: Դա նպաստում է գների բարձրացմանը»:

Ասիայում բրնձի արտադրությանն ու ձկնորսությանը կարող են վտանգված լինել ծայրահեղ շոգերի պատճառով, հայտնում է South China Morning Post-ը:

Գիլբերտիի խոսքով՝ եղանակի փոփոխականությունը մեծանում է, իսկ փոթորիկներն ավելի ինտենսիվ են դառնում: «Եղանակի մեր մասնագետները, երկարաժամկետ կանխատեսումների մասնագետները կանխատեսում են, որ հաջորդ մեկ կամ երկու տարին պետք է լավագույնը դառնան առաջիկա 10 տարիներից,- ասել է Գիլբերտին:- Ուրեմն… հաջորդ տասնամյակը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի եղանակից: Բերքատվությունը միշտ կախված է եղանակից»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ