News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Քաղցրավենիքի համն ակտիվացնում է ստեղծագործական մտածողությունը կյանքի դրական պահերի հետ ասոցիացիաների միջոցով, այսինքն՝ խոսքը շաքարավազի մասին չէ: Էֆեկտն անհետանում է վերլուծական հարցերի կամ ուշադրության համար առաջադրանքների լուծման ժամանակ։

 Յոթ փորձերից հետո նման եզրակացության են հանգել Հյուսիսային Տեխասի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Organizational Behavior and Human Decision Processes ամսագրում, փոխանցում է Daily mail-ը։

«Քաղցր սնունդը հաճախ օգտագործվում է դրական միջավայրում, օրինակ՝ տոների կամ հավաքույթների ժամանակ: Էվոլյուցիոն առումով քաղցրը նաեւ բնության մեջ ամենահաճելի համն է համարվում։ Ուստի, երբ մարդիկ կարծում են, որ իրավիճակը դրական է եւ սպառնալիք չկա, նրանք պատրաստ են հետազոտական մոտեցում կիրառել եւ դուրս գալ ստանդարտ մտածողության շրջանակներից։ Մյուս կողմից, վերլուծական առաջադրանքներն ավելի ինտենսիվ կենտրոնացում են պահանջում», - բացատրել է հետազոտության առաջատար հեղինակ Լիդան Սյուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ