News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանը ցանկանում է կարգի բերել Հրազդանի կիրճը, քանի որ այն սարսափելի վիճակում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Նրա դիտարկմամբ, սակայն, չի հստակեցվում, թե կիրճի տարածքում գտնվող սննդի օբյեկտներն ինչ ճակատագիր են ունենալու:

«Հրազդան կիրճում կան երկու տասնյակից ավելի սննդի օբյեկտներ, այնտեղ հանգստի համար տեղ չկա: Կան ռեստորանային համալիրներ, որոնք ուղղակի կառուցվել են գետի վրա, ինչը հակասում է օրենսդրական նորմերին: Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու սննդի այն օբյեկտների հետ, որոնք գտնվում են Հրազդանի կիրճում: Սա մեծ խնդիր է, քանի որ կապված է մեծ գումարների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է Հրազդանի կիրճին բնապահպանական հատուկ կարգավիճակ տալ: Երեւանի քաղաքապետարանի դիտարկմամբ՝ Հրազդանի կիրճը պետք է դառնա հանգստի եւ զբոսաշրջության գոտի։ Բացի դրանից, պետք է լուծվեն վերջին տարիներին առաջացած բնապահպանական խնդիրները։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ