News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին, երբ Ադրբեջանն Արցախում լարվածություն է հրահրում ու կրակ բացում, ՀՀ իշխանության ձայն-ծպտունը չի լսվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, դեռ հանգստի մեջ է, վայելում է արձակուրդը, իսկ մյուս պաշտոնյաներն էլ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, «հանգիստ նստել են տեղները»:

Ուղիղ վեց տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 6-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, որ Արցախին վերաբերող ամեն հարցի մասին ամենասուր ձեւով էր քննադատում ՀՀԿ-ականներին, հայտարարում էր. «Ամբողջ քաղաքական էլիտան բոլորիս ուզում է հասցնել մի իրավիճակի, որ ասենք՝ չենք կարողանում այդ հողերը պահել (Արցախը նկատի ունի- խմբ.)… 15-20 տարվա թալանը արդարացրել են, թե բա՝ զենք ենք առնում: Դրանից հետո եկել, ասում են՝ 80-ականների զենքով են կռվում, 800 հա տարածք էլ կորցրել ենք: Հարց է ծագում՝ դուք ո՞վ եք ու էս երկրում ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:

Լրագրողի կոնկրետ հարցին, թե Հայաստանի ու Արցախի՝ գոյություն ունեցող սահմանի մեջ կա արդյոք մի տարածք, որ հնարավոր է թուրքերին տալ ինչ-որ մի բանի դիմաց, Փաշինյանը խիստ եւ հստակ է պատասխանում. «Ոչ, չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջերս հստակ հայտարարել է՝ այն տարածքը, որ ունենք, կենսական տարածք է»:

2016-ից հետո, սակայն, այսօր շատ բան է փոխվել, ու արդեն ոչ թե 800 հա տարածք, այլ Արցախի 75 տոկոսն ենք կորցրել, ու դա տեղի է ունեցել Փաշինյանի կառավարման ժամանակ: Նրա համոզումը, թե Արցախից հակառակորդին հանձնելու որեւէ տարածք չկա, փուչիկի պես տրաքեց, երբ հայտարարեց, թե՝ «դուք ուզում եք համոզել, որ 90 եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր. դժբախտ, դժգույն մի քաղաք»:

Փաստացի, նրա՝ Արցախի ու Հայաստանի տարածքները չզիջելու մասին հայտարարությունները սուտ են եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր. Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանին
Երկու դեպքում էլ դու պետք է ՀԵՌԱՆԱՍ: Որովհետև Թվիթերում «լացողներին» ոչ ոք բանի տեղ չի դնում…
Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ
Չնայած տարաձայնություններին, Հայաստանի երեք նախկին նախագահները կողմ են…
«Հրապարակ». Իսրայելօրիների ժամանակը
Իսկ ի՞նչ ասես նախկին պաշտոնյաների եւ նախագահների մասին: Եթե արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր ինչ-որ հյուրանոցում մենեջեր է աշխատում…
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 101
Այդ տարվա հուլիսին հայտարարվեց, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործարկվել է ցիկլոտրոն տեսակի...
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի, Նարեկ Սարգսյանի, Չարչյանի գործերով հայտնի դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին․ «Արդարադատության նախարարը, ղեկավարվելով...
«Ժողովուրդ». Որոշում կա՝ Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդու գործով գնալ մինչև վերջ
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին...