News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ մահացել է երեկ Արարատի մարզում վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ.-ն, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Դարակերտ գյուղի դպրոցի մոտ վրաերթի էր ենթարկել 26-ամյա Ռիմա Հ․-ին և նրա 8-ամսական որդուն։ Վթարի հետևանքով երեխան մահացել էր։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ