News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի պաշտպանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան` պատժի 1/3-ը կրելու միջնորդությամբ, չնայած որ դատարանը դեռ չի հրապարակել վճիռը: NEWS.am-ի հետ զրույցում մոտ 2 տարի առաջ Եղեգնաձորում ծեծի ենթարկված եւ մինչ օրս կոմայում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը պատմեց, որ դատական նիստերը դեռ ընթանում, որեւէ էական առաջընթաց չկա գործում:

Կարեն Մխիթարյանը վրդովված է, որ այս աղմկահարույց գործով հերիք չէ, որ ոչ ոք  չի պատժվել, այլ ընդհակառակը պաշտոնի բարձրացում է տեղի ունեցել:

«Տրդատը հրաժարական տվեց, գնաց դարձավ պատգամավոր, իր փաստաբանը դարձավ Վայոց Ձորի մարզպետ, իսկ եղբայրն էլ փոխմարզպետ նշանակվեց: Այսինքն` մի բան էլ խրախուսվեցին ու պաշտոններ ստացան:Ներկայիս ղեկավարությունը նման չէ ղեկավարության, ուղղակի ձեւի համար պեշկա են, կարելի է ասել, որ մենք հիմա ղեկավարություն չունենք: Հիմա անարդարությունը ավելի շատ է քան նախկինում, եթե նման դեպք էր առաջ տեղի ունենում, գոնե մարդիկ հրաժարական էին տալիս, իսկ հիմա գնում ավելի բարձր պաշտոնների են նշանակվում»,-ասաց նա:

Արա Մխիթարյանը մոտ 3 տարի է, ինչ կոմայի մեջ է, որեւէ փոփոխություն նրա առողջական վիճակում չկա։ Նա այժմ ստանում է հաշմանդամության թոշակ եւ զինվորական թոշակ, որը, հարազատների խոսքով, չի բավականացնում նրա խնամքի ծախսերին: Այժմ Մխիթարյանը վերականգնողական բուժում է ստանում  Զինվորի տանը: 

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։

Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Տպել
Ամենաշատ