News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Xiaomi-ի նոր Notebook Pro 14 Ryzen Edition համակարգիչը վաճառքում կհայտնվի օգոստոսի 8-ին, հայտնում է GizmoChina հրատարակությունը։

Նշվում է, որ քննարկվող մոդելի դիզայնը նույնն է ինչ Intel պրոցեսորով տարբերակին։ Ryzen Edition-ի եւ սովորական Notebook Pro-ի միջեւ միակ տարբերությունը կլինի AMD Ryzen 6000H պրոցեսորը՝ Intel Core i5-ի փոխարեն, ինչպես նաեւ Thunderbolt 4 ինտերֆեյսի առկայությունը:

Այսպիսով, սպասվում է, որ Notebook Pro 14 Ryzen Edition-ը կստանա նաեւ 14 դյույմանոց OLED էկրան, 16 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն եւ 512 ԳԲ SSD սկավառակ։

Այս պահին հայտնի է, որ AMD պրոցեսորով Xiaomi նոութբուքը սկզբում կվաճառվի միայն Չինաստանում՝ մոտ 900 դոլարով, սակայն հայտնի չէ, թե երբ շուկայում կլինի Notebook Pro 14 Ryzen Edition-ի համաշխարհային տարբերակն ու որքան կարժենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ