News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեն, հարկային տարվա ավարտից անմիջապես հետո, ամենօրյա ռեժիմով վերլուծության է ենթարկում շահութահարկի տարեկան յուրաքանչյուր հաշվարկ: ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության ուսումնասիրություններից ակնհայտ է  դառնում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որեւէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ առհասարակ չեն ներկայացնում հաշվարկ: Հաճախ են նաեւ դեպքերը, երբ ներկայացված հաշվարկները որեւէ աղերս չունեն հարկ վճարողի ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրած ցուցանիշների հետ:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հարկ վճարողների կողմից 2021թ.-ի ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության եւ շահութահարկով հարկման բազա համարվող ցուցանիշների պարագայում հարկ վճարողները չեն ներկայացրել  հաշվարկներ կամ ներկայացրել են այսպես կոչված 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից: 

Հարկ վճարողները շահութահարկի հաշվարկները լրացնելիս հաճախ են թույլ տալիս նաեւ տեխնիկական վրիպակներ, որոնց արդյունքում նույնպես սխալ են հաշվարկվում շահութահարկի գումարները: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տեխնիկական վրիպակներից առավել տարածված են այն դեպքերը, երբ, օրինակ, հարկվող շահույթ հայտարարագրելու պայմաններում տնտեսվարողները չեն հայտարարագրում դրան համապատասխան շահութահարկի գումարը: Նման դեպքերի ծանուցման եւ ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում  հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:

Շահութահարկի տարեկան հաշվարկներում ցանկացած անհամապատասխանություն կամ շեղում հայտնաբերելու դեպքում կոմիտեն հնարավոր սեղմ ժամկետում՝ առնվազն 1-օրում ծանուցում է հարկ վճարողներին՝ առաջարկելով ինքնուրույն շտկել սխալները: Կոմիտեն հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին եւ ուղղել թերացումները՝ լինեն դրանք ակնհայտ թույլ տրված սխալներ, թե տեխնիկական վրիպակներ: Հակառակ պարագայում՝ պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ավելի ուշ ժամկետում ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում կհաշվարկվեն տույժեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ