News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները մշակվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների հետ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների արդյունքում։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. իրականացված թեմատիկ հետազոտությամբ վերհանված առաջարկությունները։

Պաշտպանը ներկայացվող առաջարկությունները գրավոր ընթացակարգով քննարկման գործընթաց է իրականացնում նաեւ Պաշտպանին առընթեր խորհուրդների հետ եւ շարունակելու է այս թեմայով քննարկումները՝ ներառյալ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ, բարեփոխումների գործընթացի ամբողջ ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ