News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում հոսանքալարերի պոկվելու պատճառը երեկոյան ժամերի հզոր քամիներն են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց  «Երքաղլյուս» ՓԲԸ փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի այն հարցին, թե ինչո՞ւ ինքը չի նկատել Թբիլիսյան խճուղում մի քանի օր առաջ պոկված հոսանքալարերը։

«Նախորդ շաբաթ արտաքին լուսավորության վթարների վերաբերյալ ստացվել է 265 ահազանգ: Վթարների մեծ մասը վերականգնվել է: Նախորդ շաբաթ ավարտվել են Մալաթիա-Սեբաստիա շրջանում, Եռաբլուր զինվորական պանթիոնում կամարներից դեպի ներս արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները»,- ասաց Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ