News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տան խուզարկությունը, որն ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ, տեւել է «մի քանի ժամ», տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրին։

«Խուզարկությունը Ֆլորիդայում, որը, ըստ աղբյուրներից մեկի, «ժամեր է տեւել», ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ»,- նշվել է պարբերականի հաղորդագրությունում։

Նշվել է, որ Թրամփի փաստաբան Քրիստինա Բոբը ներկա է եղել խուզարկությանը։

Մինչ այդ Թրամփն ասել էր, որ Մար-ա-Լագոյի իր կալվածքը խուզարկել են ՀԴԲ-ի գործակալները։ New York Times թերթը, հղում կատարելով աղբյուրներին, նշել է, որ ՀԴԲ-ին, ամենայն հավանականությամբ, հետաքրքրել են այն փաստաթղթերը, որոնք Թրամփն իր հետ տարել է Սպիտակ տնից։ Փետրվարին Washington Post պարբերականը տեղեկացրել էր, որ Արխիվների եւ փաստաթղթերի ազգային վարչության (NARA) աշխատակիցները նախկին նախագահի կալվածքից առգրավել էին փաստաթղթերով մի քանի արկղեր, որոնք նա դուրս էր բերել Սպիտակ տնից։ Politico պարբերականը հաստատել է, որ Թրամփը խուզարկության ժամանակ Նյու Յորքում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ