News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից։

«Հարգելի համաքաղաքացիներ,

Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ