News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Վարբուրգի բանկի շուրջ հետաքննության ընթացքում, որը կապված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախկին զինակցի՝ Յոհաննես Կարսի հետ, ստուգվել է  գերմանական քաղաքական գործչի վերջին 7 տարիների էլեկտրոնային փոստը։ Այս մասին տեղեկացրել է Focus պարբերականը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ խոսքն այն շրջանի էլեկտրոնային նամակների մասին է, երբ Շոլցը զբաղեցնում էր Համբուրգի քաղաքապետի պաշտոնը։

Դաշնային կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Շոլցի նամակների ստուգման մասին։

Նշվել է, որ Քյոլնի դատախազությունն ընթացիկ տարվա գարնանը հետեւել է Շոլցի էլեկտրոնային նամակներին, գրառումներին 2015թ. հունվարի 1-ից։

Կանցլերի էլեկտրոնային փոստն ստուգելու արտոնությունը տրվել է 2022թ. մարտի 30-ին։

Հաշվետվության համաձայն՝ նամակների ստուգումը կապված է Կարսի եւ մի շարք այլ կասկածյալների հանդեպ իրականացվող հետաքննության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ