News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից թմրանյութերը պատճարաբանելը Մեղրի-Ագարակ ճանապարհի հարցում ավելի շատ պատրվակի է նման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բառացիորեն 10 օր անց հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հետաքրքրվել, թե ինչ է լինելու այն հարցի հետո, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի Սյունիքի մարզով ճանապարհ ստանալ դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ։ «Ինձ փոխանցեցին, որ Ռուսաստանը հայտնել է ադրբեջանական շարասյուններին ուղեկցելու պայմանավորվածությունների մասին ՌԴ համապատասխան իրավապահ մարմինների կամ զինվորականների կողմից։ Ուստի ինձ թվում է, որ այդ ամենը հենց այդ պայմանավորվածությունների իրագործման նոր փուլ է»,- նշեց Բեգլարյանը։

Նա չբացառեց, որ դա կարող է կապված լինել Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու պլանների հետ։ «Չեմ կարող ասել, որ դա ճնշում է, բայց, հավանաբար, առիթ է ստեղծվում Իրանի հետ բանակցելու համար հարցի շուրջ, թե ինչ ներկայացուցչություն կունենա Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Իսկ ասել, որ խնդիրը թմրանյութերը կամ մաքսանենգությունն է... Ես մի քիչ ավելի լայն եմ նայում դրան»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նշեց, որ մաքսակետում կան Հայաստանի իրավապահ մարմիններ, եւ այդ բոլոր հարցերը միշտ քննարկվել են իրանական կողմի հետ, ընդ որում՝ հաջողությամբ։ «Ռուսաստանի հայտարարությունների հետեւում այլ միտումներ կամ ծրագրեր եմ տեսնում»,- հավելեց Բեգլարյանը։

Պատգամավորը հիշեցրեց Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների հանդիպման մասին, որին Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց Թեհրանի զգայունության եւ «կարմիր գծերի» մասին այդ հարցերում։ «Խամենեին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցում ընդգծեց, որ ուկրաինական պատերազմը չպետք է խանգարի Ռուսաստանին, իսկ Հարավային Կովկասում իրադարձությունների նկատմամբ չպետք է անուշադրություն դրսեւորվի։ Ես գիտեմ, որ Խամենեին հստակ հնչեցրել է այց ակնարկը։ Եթե ​​այս ամենը համեմատել, ապա կարելի է ենթադրություններ անել այն մասին, թե ինչ գործընթաց ենք հիմա տեսնում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Մեղրի-Ագարակ քաղաքների ճանապարհին, ռուս խաղաղապահները ստուգում են փաստաթղթերն ու բեռները։ Մինչդեռ Հայաստանի տարածքում խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին ոչ մի փաստաթուղթ չկա։ Խոշորացված Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ճանապարհին արդեն ինը ամիս մոդուլային հենակետեր են տեղադրվել։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունում Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում հսկողության ուժեղացումը բացատրել են Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի (հաշիշ, մետամֆետամին, հերոին) ապօրինի ներկրման փորձերի ավելացմամբ։

 Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ