News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Չինաստանը մտադիր չէ առաջիկա երկու տարում  ներխուժել Թայվան։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը՝ նշելով, որ Պենտագոնը չի փոխել իր գնահատականներն այս հարցում, հայտնում է Politico-ն։

Պեկինն անցած շաբաթ աննախադեպ զորավարժությունների շարք էր անցկացրել՝ ի պատասխան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցի։

Քալի մեկնաբանություններն այն մասին, որ Պենտագոնը չի կարծում, որ Չինաստանը շուտով ներխուժելու է Թայվան, արտացոլում են Բայդենի վարչակազմի՝ զորավարժությունները  նսեմացնելու ջանքերը, եւ պաշտոնյաներն ասում են, որ դրանք ավելի շատ «պարծենկոտություն» են, քան ռազմական ակտիվության նշան:

Քալը դատապարտել է «դեպի նոր ստատուս քվո ճանապարհ» հարթելու Չինաստանի փորձը՝ բազմիցս հատելով միջին գիծը: «Իրականում պաշտոնյաներն ակտիվություն են  նկատում հենց նեղուցում՝ հսկայական քանակությամբ ծովային եւ օդային միջոցներ, որոնք հատում են դե ֆակտո կենտրոնական գիծը՝ ավելի մոտենալով Թայվանի ափերին»,- ասել է Քալը: «Հասկանալի է, որ Պեկինը փորձում է յուրատեսակ նոր նոր ստեղծել՝ Թայվանին ստիպելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը բացահայտ պարտադրելու համար՝ հաշվի առնելով Թայվանի նեղուցի կարեւորությունը համաշխարհային տնտեսության համար»,- հավելել է նա:

Քալը նշել է, որ Չինաստանի արձագանքը Փելոսիի այցին «բեմադրված» ճգնաժամ էր՝ հավելելով, որ ԱՄՆ պաշտոնյաները պարբերաբար այցելում են Թայվան։ «Մեր քաղաքականությունը չի փոխվել, դա աջակցությունն է ստատուս քվոյին,- ասել է Քալը:- Չինաստանի քաղաքականությունն այն է, ինչ փոխվել է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ